ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ 

Հանդիպման ընթացքում, ամփոփելով նախորդ տարվա աշխատանքները, կողմերն արձանագրել են, որ չնայած առկա մարտահրավերներին, հայ-ամերիկյան հարաբերությունները զգալի հաջողությունների և առաջընթացի են հասել մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել  Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագրի շրջանակում ՊԵԿ-ին տրամադրված աջակցության, դրա շարունակականության, թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների միջազգային բյուրոյի հետ համագործակցության, ինչպես նաև ապօրինի գործողությունների դեմ պայքարի և մաքսային գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող համատեղ ջանքերին։ Կարևորվել է փոխադարձ առևտրի համատեքստում առավել ապահով և արդյունավետ միջավայրի ստեղծումը։ 

Կողմերն ընդգծել են հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում նախորդ տարի ստորագրված՝ մաքսային ոլորտում փոխադարձ վարչական աջակցությունը համակարգող համաձայնագրի կարևորությունը նշելով, որ  մաքսային ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացման նոր փուլում են։ Հանդիպման ավարտին ՊԵԿ նախագահն ընդգծել է կոմիտեի տեսլականի ամրապնդումը՝ որպես արհեստավարժ ծառայություններ մատուցող պրոֆեսիոնալ կառույց՝ այդ առումով կարևորելով նաև հայ-ամերիկյան փոխգործակցության ու փոխօգնության շարունակականությունը մաքսային ու հարկային վարչարարության ոլորտներում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031