Օծանելիքը վտանգավո՞ր է առողջության համար. մասնագետներ
Հետազոտող Քեյթ Գրենվիլի տվյալներով՝ յուրաքանչյուր երրորդ մարդու մոտ օծանելիքի պատճառով առաջանում են տհաճ ախտանշաններ, ներառյալ՝ գլխացավ, ասթմա և ցան:
2014թ. անցկացված նախորդ հետազոտությունը ցույց էր տվել, որ օծանելիքը եղել է բույրերի հետևանքով առաջացած միգրենի դեպքերի երեք քառորդի պատճառը. այս մասին գրում է The Deccan Chronicle-ը:
Քեյթ Գրենվիլը հայտնաբերել է՝ գրեթե բոլոր՝ պարֆյում պարունակող միջոցները պարունակում են արհեստական քիմիական նյութեր:
Դիմահարդարման միջոցներ արտադրողները պարտավորված չեն հրապարակել բոլոր բաղադրիչները: Դա համարվում է կոմերցիոն գաղտնիք: Բնական եթերայուղերը, որոնք բազմաթիվ բույրերի հիմքն են կազմում, նույնպես կարող են վտանգավոր լինել:
Օրինակ՝ բետա-դամասցենոնը (վարդագույն յուղի միացություն) կարող է հարուցել ալերգիկ ռեակցիա, իսկ 1.8-ցինեոլը կարող է վնասել լյարդը:
Իրականում, այդ բաղադրիչները վտանգ են ներկայացնում առողջության համար միայն մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում: