Բաժիններ՝

Իսլամ Մախաչեւ․ Արման Ծառուկյանը չունի թույլ տեղեր

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւը բարձր է գնահատել իր քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանի որակները։

«Արման Ծառուկյանը չունի թույլ տեղեր։ Դրանք գտնելու համար ստիպված կլինենք շատ փորփրել։ Նա ունի բոլոր որակները եւ իսկական հավակնորդ է, այս պահին լավագույնն է մեր քաշային կարգում։

Նախորդ երեք ամիսներին առավելագույնն եմ արել մարզումներին՝ պատրաստվելով այս մենամարտին, քանի որ Արման Ծառուկյանը ցանկանում է խլել իմ գոտին։ Չեմ ցանկանում ոչ մի հնարավորություն տալ նրան»,- Իսլամ Մախաչեւի խոսքը մեջբերում է MMA Junkie-ն։

2019-ին Իսլամ Մախաչեւը հաղթել էր Արման Ծառուկյանին։ Նրանց երկրորդ տիտղոսային մենամարտը տեղի կունենա հունվարի 18-ին ԱՄՆ-ում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031