Քարդաշյան-Ջեներ ընտանիքը ևս տարհանվել է
Քարդաշյան-Ջեներ ընտանիքը տարհանվել է Հիդեն-Հիլզի եւ Կալաբասասի իրենց առանձնատներից Լոս Անջելեսում հրդեհների պատճառով։
«Քենեթ» հրդեհը սպառնում է հասնել այն թաղամասեր, որտեղ ապրում է հանրահայտ ընտանիքը։
DailyMail.com-ի տվյալներով՝ Քիմ, Քլոե եւ Քորթնի Քարդաշյանները, Քրիս Ջեները, Քայլի Ջեները եւ Քենդալ Ջեները իրենց մերձավորների հետ միասին հաջող հեռացել են շրջանից։
Ավելի ուշ տարհանման հրամանները Կալաբասասի եւ Հիդեն-Հիլզի համար չեղարկվել են։
Շտապ տարհանման հրամանը տրվել է Լոս Անջելեսի օկրուգի վերին սահմանի՝ Վենտուրայի համար, քանի որ «Քենեթ» հրդեհը հասել էր Ուեսթ-Հիլզ՝ այրելով ամեն բան իր ճանապարհին։
Մահացածների թիվը նույնպես ավելացել է՝ հասնելով յոթի, բայց իրական թիվը, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ է, քանի որ մարդկանց մարմինները հայտնաբերելու համար վարժեցված շներին հնարավորություն է տրվել մտնել հրդեհից տուժած տարածքներում գտնվող ածխացած տները:
Կալաբասասի այրվող տներից տեղացիներին դուրս բերելու խելահեղ իրարանցման ֆոնին Լոս Անջելեսի ոստիկանության պաշտոնյաները հաստատել են այն լուրերը, որ հրկիզումը իրականում սադրված է հրկիզողի կողմից, որն այժմ կալանքի տակ է:
Հինգշաբթի երեկոյան արյունը սարսռեցնող նախազգուշացում է տրվել՝ կոչ անելով բնակիչներին անհապաղ լքել իրենց տները, իսկ սենատոր Ադամ Շիֆը ուղիղ հայտնել է. «Եթե մնաք, կմեռնեք»:
Հրդեհն ընդգրկել է 1 000 ակր տարածք եւ սպառնում է Մալիբու կանյոնի տարածքին, որը գտնվում է Կալաբասասի 101-րդ մայրուղուց հյուսիս, որտեղ ապրում են Քորթնի Քարդաշյանը եւ Ուիլ Սմիթը: Քիմն ու Քլոեն ապրում են հարեւան Հիդեն-Հիլզում։
Քլոեն, որի ընտանիքը նվիրաբերել է 2 500 դոլար փրկարարների ուտելիքի համար, քննադատել է հրկիզման մեջ կասկածվողին։
«Հիվանդ խելագարներ»,- գրել է նա ինսթագրամում։ «Սատանան տանի, ի՞նչ է կատարվում մարդկանց հետ։ Հրկիզում։ Այ քեզ սրիկա»։
Աստղը նաեւ արձագանքել է քրոջ՝ Քորթնիի Story-ին, որում աղոթք է կիսել շտապ «պաշտպանության եւ խաղաղության մասին»։
Իսկ Քենդալն ինսթագրամի իր Story-ում հրապարակել է հրդեհի լուսանկար՝ գրելով. «Մենք աղոթում ենք իրենց տները կորցրած ընտանիքների համար։ Հոգացեք ձեր մասին»:
Ավելի վաղ հայ-լիբանանյան Carousel ռեստորանի ինսթագրամի էջը հրապարակել էր Քարդաշյան ընտանիքի անունից հրշեջներին մատուցած ուտեստների լուսանկարները։
Carousel-ը Քարդաշյան-Ջեներ ընտանիքի սիրելի ռեստորանն է։
Ռեստորանի տարածած մի քանի լուսանկարներում երեւում են հրշեջները, որոնց ձեռքին սննդի տուփեր են: Մեկ այլ լուսանկարում պատկերված են սննդի տուփեր սեղանի վրա, որտեղ նշված է, որ պատվերի ընդհանուր գումարը կազմում է 2 505,43 դոլար: