2023 թվականի հոկտեմբերից հումանիտար կազմակերպությունների առնվազն 369 աշխատակից է զոհվել Գազայում. ՄԱԿ
2023 թվականի հոկտեմբերից հումանիտար կազմակերպությունների առնվազն 369 աշխատակից է զոհվել Գազայի հատվածում: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության զեկույցում։
Կազմակերպության տվյալներով՝ զոհերի թվում են ՄԱԿ-ի Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման մերձավորարևելյան գործակալության 263 աշխատակիցներ։
«Շարունակվում են ստացվել հաղորդումներ օդից, ցամաքից և ծովից Իսրայելի ռմբակոծությունների, ինչպես նաև բնակելի շենքերի պայթյունների մասին Գազայի հատվածում, ինչը հանգեցնում է նոր զոհերի խաղաղ բնակչության շրջանում, բնակչության տեղահանումների և քաղաքացիական ենթակառուցվածքների ավերման»,- ասված է զեկույցում։
ՄԱԿ-ի վարչությունը նաև ուշադրություն է հրավիրել վառելիքի պաշարների սպառման խնդրի վրա Գազայի հատվածի հիվանդանոցներում էլեկտրական գեներատորների շահագործման համար, ինչը լուրջ վտանգի տակ է դնում հիվանդների, այդ թվում՝ նորածին երեխաների կյանքը: