Սնուպ Դոգի համերգը չի կայանա. Ժաննա Անդրեասյան

Ես գիտեմ, որ Սնուպ Դոգի համերգը կազմակերպող կազմակերպությունը ամբողջ տարին բանակցել են, որպեսզի համերգը տեղի ունենա։ Այս մասին 2024 թ-ի ամփոփիչ ասուլիսում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ամեն անգամ, երբ լրագրողներն այս հարցով դիմում են ինձ, փոխանցել եմ այն տեղեկատվությունը, ինչն այդ պահին ունեցել ենք կազմակերպող ընկերության կողմից։ Ես գիտեմ, որ նրանք ամբողջ տարվա ընթացքումբանակցել են, որ համերգը տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են որոշակի պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել։

Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները։ Այսինքն` քանի որ համերգը նախատեսված ժամանակում չի կայացել , ապա մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե, ինչպես և նախատեսված էր»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս