Բաժիններ՝

Արագածոտնում ինքնասպան եղած կինը նամակ է թողել

Երեկ՝ հունվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժնից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ Ապարան խոշորացված համայնքի վարչական բնակավայրերից մեկում ծառից կախված դի կա:

Փրկարարները նշված բնակավայրի տներից մեկի մոտ ծառից կախված կնոջ դին իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված բնակավայրի բնակիչ 38-ամյա Սաթենիկ Գ.-ն երկտող է թողել, ապա ծառից կախվելու միջոցով ինքնասպան եղել:

Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Սաթենիկ Գ.-ն ծնվել է նշված գյուղում, սակայն ապրում է Երևանում, իսկ դեպքի մասին իրավապահներին տեղեկացրել է վարչական շրջանի ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031