![](/banners/BeFunky-design.jpg)
«Կարծում եմ բոլորիդ պարզ է, թե ինչ են անում. ժամանակին մարդուն օգտագործել են, իսկ հիմա էլ քավության նոխազ են դարձնում». Հովհաննես Ավետիսյան
![](https://168.am/wp-content/uploads/2024/10/Hovhannes-Avetisyan-5.jpg)
Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Օրեր առաջ անհետ կորած զինվորների ծնողներն էին Բաղրամյան պողոտան փակել, պահանջում էին հանդիպել Ա.Քոչարյանի հետ: Ուզում էին իմանալ 44-օրյա պատերազմի գործով քննիչ հանձնաժողովը ինչեր է բացահայտել: Իրենցից ոմանց ասելով, ուզում էին իմանալ ովքեր են դավաճանները՝ 44-օրյա պատերազմի պարտված և մեծաքանակ զոհերի պատճառ անձինք, կարծես թե պարզ չէ իրենց ու իշխանության հորինած ինչ-որ հանձնաժողով պիտի պարզեր:
Այս դեպքի վայր՝ Բաղրամյան պողոտա է ժամանում ԱԺ նախագահի պաշտոն զբաղեցնողը և բոլորին հրավիրում ԱԺ՝ ասելով, որ ԱՔ-ին կկանչի: Մինչ օրս հանդիպումը (լսումները) տեղի չի ունեցել, բայց ԱՔ-ն ասում է կկայանա հանդիպումը ու այդ ծնողների հարցերին պատասխաններ կփորձեն տալ:
Անցնում է ևս մի քանի օր ու այսօր ձերբակալում են 44-օրյա պատերազմի մասնակից գեներալներից մեկին, որը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն էր պատերազմի օրերին ու որին այս իշխանությունը գեներալ լեյտենանտ էր դարձրել, իսկ հետո հերոսի կոչում տվել: Հիմա էլ երևի կարծում եմ բոլորիդ պարզ է, թե ինչ են անում. ժամանակին մարդուն օգտագործել են, իսկ հիմա էլ քավության նոխազ են դարձնում:
Սա բոլորին է սպասվում, ովքեր երբևէ Nիkոլի հետ համագործակցել են:
Այս թվարկածս իրադարձությունների հաջորդականությունը չեմ կարծում, թե պատահական են: Եվ ընդհանրապես Հայաստանում որևէ բան պատահական չի զուգադիպում կամ տեղի ունենում»: