![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը եզրափակիչ այցը կկատարի Հնդկաստան
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/sal700.jpg)
Նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը եզրփակիչ այցով հաջորդ շաբաթ կժամանի Հնդկաստան՝ ընդգծելու Նյու Դելիի հետ Վաշինգտոնի գործընկերության կարևորությունը: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը։
Այցը կդառնա Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի ազդեցությանը հակազդելու Վաշինգտոնի ռազմավարական ուղու շրջանակում վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարության հետ կապերն ամրապնդելու վարչակազմի ջանքերի ավարտը, հայտնում է Ամերիկայի ձայնը:
Սալիվանը կքննարկի մի շարք հարցեր, ներառյալ քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում գործընկերությունը, Չինաստանի տնտեսական հզորությունը կիսահաղորդիչների և կենսադեղագործության ասպարեզում, ռազմավարական տեխնոլոգիական համագործակցությունը և անվտանգության ոլորտի այլ ընդհանուր առաջնահերթություններ, հայտնել է վարչակազմի երկրորդ պաշտոնյան: