Բաժիններ՝

«Առինջ մոլ»-ի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Volkswagen»-ը

Հունվարի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում «Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են «Հրազդան» բժշական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Volkswagen » մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Տարածքը սահմանազատել են պարեկները:

Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը շտապօգնության վարորդն է, դեպքի վայրում հավաքվածների մի մասը նշում էին, որ շտապօգնության ավտոմեքենան հիվանդ տեղափոխելիս է եղել, մի մասն էլ նշում էին, որ հիվանդին տեղափոխել և վերադառնում էր «Հրազդան» բժշկական կենտրոն, սակայն հավանականն այն է, որ այն հիվանդ էր տեղափոխում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031