Բաժիններ՝

«Range Rover»-ի վարորդի ինքնազգացողությունը վարելիս վատացել է, մեքենան բախվել է կայանված «Lexus»-ին, ապա՝ ծառին, «Lexus»-ն էլ բախվել է «BMW»-ին

Դեկտեմբերի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում Երևանի բնակիչ Արթուր Մ․-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ Արուսիկ Ս․-ի «Lexus» մակնիշի ավտոմեքենային, ապա բախվել է ծառին, իսկ «Lexus»-ն էլ բախվել է Երևանի բնակիչ Անդրանիկ Ք․-ի «BMW» մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Արուսիկ Ս․-ն տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

«Range Rover»-ի վարորդ Արթուր Մ․-ն պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է ավտոմեքենան վարելու ժամանակ ինքնազգացողության վատացումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031