Կարճ ասած, սրանք իրենց արած-չարածով երկիրը զինաթափել են, դրա համար էլ ողջ տարի հանրությանը համոզում էին, որ ճիշտը Հայաստանին առաջադրված օկուպացիոն պահանջներն ընդունելն է. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում:

Ավելին, այն կառույցները, որոնք գործառույթների կամ ավանդույթների բերումով ապահովում են երկրի դիմադրողականությունը` գործող իշխանության համառ ջանքերով շարքից հանվել են կամ էապես թուլացվել:

Ի հեճուկս դրսում փիսիկ խաղալու իշխանության կեցվածքին, ներսում սրանք ամբողջությամբ մեջ աչքի են ընկել բռնապետական մեթոդներով, լպիրշությամբ, անարդյունավետ կառավարմամբ:

Նույնիսկ հանրության տեսանկյունից արտաքուստ դրական թվացող նախաձեռնությունները կիսատ-պռատ են մնացել կամ ձախողվել, որովհետև պրոցեսները կա´մ մինչև վերջ չեն տարվել կա´մ դրանց ապահովումն իրականացնողները «գցել են ոտքներին»:

Կարճ ասած, սրանք իրենց արած-չարածով երկիրը զինաթափել են, դրա համար էլ ողջ տարի հանրությանը համոզում էին, որ ճիշտը Հայաստանին առաջադրված օկուպացիոն պահանջներն ընդունելն է, իսկ պայքարելու իմաստ չկա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031