Արևմուտքը Սիրիայի նոր իշխանությունների վրա ճնշում է գործադրում՝ ընդհուպ բռիության աստիճանի. Լավրով
Արեւմուտքը Սիրիայի նոր իշխանությունների վրա հսկայական ճնշում է գործադրում եւ իրեն թույլ է տալիս բռիություններ հանրապետության հասցեին։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ռուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցների հարցազրույցում։
«Հասկանալի է, որ [Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ] Ահմեդ ալ-Շարաան եւ նրա համախոհներն այժմ գտնվում են Արեւմուտքի հսկայական ճնշման տակ, ամերիկացիներն ակտիվացել են, եվրոպացիները, եւ բոլորն ուզում են աշխատել նրա միասնությունը չպահպանելու համար։ Սիրիայում բոլոր էթնոքաղաքական ուժերից մեծ ազդեցություն եւ նույնիսկ տարածք խլելու համար»,- ասել է նա:
Նախարարը նաեւ «դիվանագիտական բռիություն» է անվանել Սիրիայի վերաբերյալ արեւմտյան քաղաքական գործիչների մի շարք հայտարարությունները։
«Իսկ ինչ վերաբերում է Արեւևմուտքի եսասիրությանը, ապա ԵՄ դիվանագիտության նոր ղեկավար Կայա Կալասը բացահայտ է խոսել՝ պահանջելով, որ Սիրիան դադարեցնի համագործակցությունը Ռուսաստանի հետ, եւ այնպիսի կարեւոր տերության, ինչպիսին Էստոնիան է, արտաքին գործերի նախարարը, ցավոք, ազգանունը չեմ հիշում, հայտնել է, որ Էստոնիան աջակցություն չի ցուցաբերի Դամասկոսի նոր իշխանություններին, քանի դեռ նրանք չեն վտարել ռուսական ռազմակայանները Սիրիայից։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ սարսափելի է»,– ամփոփել է Լավրովը։
«Ուստի, նման դիվանագիտական բռիությունը սովորական է դառնում։ Այսպես են վարվում Ուկրաինայի իշխանությունները՝ վիրավորելով բոլոր նրանց, ովքեր իրենց չեն «ձայնակցում», այսպես են վարվում մեր եվրոպացի հարեւանները։ Հուսով եմ, որ կյանքը նրանց կսովորեցնի հարգել բոլոր պետությունների շահերն առանց բացառության եւ հրաժարվել նեոգաղութատիրական սովորություններից»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։