
«Փյունիկ»-ի ակադեմիայում փոփոխություններ չեն լինելու

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը և տնօրեն Կիմ Առաքելյանը հանդիպել են երևանյան ակումբի ակադեմիայի ծնողական համայնքի ներկայացուցիչների հետ և վստահեցրել, որ մարզադպրոցում փոփոխություններ չեն սպասվում:
Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայ գործարարը հանդիպման ընթացքում պատմել է, որ այս պահին բանակցություններ են վարում ակումբի պոտենցիալ նոր սեփականատերերի հետ, սակայն արդեն հստակ է, որ երևանյան խոշորագույն ակադեմիաներից մեկում փոփոխություններ չեն լինելու: Արթուր Սողոմոնյանը հանձն է առնելու պատանի ֆուտբոլիստների համար միջազգային մրցաշարերի ֆինանսավորումն ու կազմակերպումը, որոնք կարող են մեծապես նպաստել հայկական ֆուտբոլի ապագա սերնդի կրթմանը:
Առաքելյանը հավելել է, որ նոր սեփականատերերը նույնպես ցանկություն ունեն շեշտը դնել տեղական կադրերի զարգացման վրա:
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ քննարկումներից հետո երևանյան թիմի ղեկավարները նախատեսում են արդեն 2025/2026 մրցաշրջանում հիմնական թիմի կազմում ընդգրկել ակադեմիայի 4-5 սանի: