 
                        36 ժամ ջուր չի լինելու
 
                                    Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ դեկտեմբերի 24-ին ժամը 08:00-ից մինչև դեկտեմբերի 25-ը ժամը 20:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արարատ քաղաքի, Աբովյան, Մխչյան, Մրգավետ, Այգեստան, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, Քաղցրաշեն, Լանջազատ, Հովտաշեն, Երասխ, Նոյակերտ, Եղեգնավան, Ավշար, Այգավան, Գոռավան, Սուրենավան, Նարեկ և Արմաշ գյուղերի ջրամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        