Արտաշատի խճուղում բեռնատարը կողաշրջվել է
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Գևորգ Մ.-ն, իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով, Արտաշատի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: