Մուշեղ Մուրադյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից. Նշանակվեց Դավիթ Առուշանյանը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի նիստում որոշեց պաշտոնից ազատել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին:

Մեկ այլ որոշմամբ Շիրակի մարզպետ նշանակվեց ՔՊ արդեն նախկին պատգամավոր Դավիթ Առուշանյանին:

«Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Ինձ համար մեծ պատասխանատվություն ու պատիվ Շիրակի մարզի կառավարումը ստանձնելը: Վստահ եմ՝ մեր բոլորի ջանքերով , եւ մեր Շիրակի մարզի թիմի ջանքերով հաջողելու ենք»,- իր խոսքում ասաց Առուշանյանը:

Հիշեցնենք, որ Մուշեղ Մուրադյանը մեկ շաբաթ ռաջ պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել: Հատկանշական է, որ այդ օրը առավոտյան նա տեղյակ չէր, որ հրաժարականի դիմում է ներկայացնելու: Մեկ ժամ անց արդեն, ամենայն հավանականությամբ, իրեն եկել էր SMS-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031