
Արագածոտնում բախվել է 4 մեքենա. կա տուժած

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում՝ Սասնաշեն բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «BMW X5», «Chevrolet», «Opel Astra» և «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի հոսպիտալացվել է «Թալին» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Բախման հետանքով «BMW X5»-ը մասամբ կողաշրջվել է, նրա և «Opel»-ի անվահեծաններից մեկը կոտրվել է: