Թրյուդոն հաստատել է, որ մտադիր է մնալ Կանադայի վարչապետ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հաստատել է, որ մտադիր է մնալ կառավարության ղեկավար, չնայած կառավարության փոփոխություններին։ Նա այս մասին հայտարարել է երկուշաբթի՝ ելույթ ունենալով կառավարող Լիբերալ կուսակցության անդամների եւ իր կողմնակիցների առջեւ Գատինո քաղաքում (Քվեբեկ)։ Նրա ելույթը հեռարձակվել է ազգային հեռուստաալիքով։
«Ես չէի ցանկանա լինել որեւէ այլ [երկրի] վարչապետ։ [Կանադայի] վարչապետ լինելը մեծագույն առավելություն է»,- ասել է նա։ Նա նաեւ գործնկերներին կոչ է արել «վերալիցքավորվել» ամանորյա տոներին, հետո վերադառնալ աշխատանքի եւ «ավելի լավացնել կանադացիների կյանքը»։
Ավելի վաղ երկուշաբթի CTV հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ վարչապետը դիտարկում է իր հրաժարականը փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Խրիստի Ֆրիլանդի հրաժարականի ֆոնին, քանի որ Թրյուդոն նրան զրկել էր ֆինանսների նախարարի պորտֆելից՝ կառավարությունում այլ աշխատանքի տեղափոխելով։ Ավելի ուշ նույն օրը հանրային անվտանգության նախարար Դոմինիկ Լեբլանը զբաղեցրել էր թափուր պաշտոնը՝ պահպանելով իր պորտֆելը։
Բացի այդ, կառավարությունից հեռանալու մասին տեղեկացրել է նաեւ բնակշինարարության, ենթակառուցվածքի եւ համայնքների նախարար Շոն Ֆրեյզերը։