Թուրքիան և Ռուսաստանը մտադիր են իրենց առևտրի ծավալը հասցնել 100 մլրդ դոլարի
2025-ի հունիսի 18-21-ը Սանկտ Պետերբուրգում կկայանա միջազգային տնտեսական ֆորում։ Այդ մասին հայտնել է «Ռոսկոնգրես» հիմնադրամի խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Ալեքսանդր Ստուգլևը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա նշել է, որ մինչ ֆորումի մեկնարկը կայացել է«Թուրքիայում Ռուսաստանի բիզնեսի և ներդրումային ուժ հետ ծանոթացում» խորագրով ժողով, որի շրջանակներում քննարկումներ են եղել Թուրքիայի բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ։
Ստուգլևը նշել է, որ Թուրքիայի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը հասել է 55 մլրդ դոլարի, և կողմերը նպատակադրված են այն հասցնել 100 մլրդ դոլարի։ Ըստ նրա՝ այդ նպատակին ամենայն հավանականությամբ կողմերը կհասնեն 5-7 տարվա ընթացքում։
Ստուգլևը նաև մատնանշել է, որ դեղագործական ոլորտի ներուժը ևս մեծ է։ Թուրքական ընկերությունները կարող են համագործակցել ռուսական ընկերությունների հետ, ներդրումներ կատարել տեսքտիլ արդյունաբերությունում, արագ սպառման ապրանքների և էերգետիկ ոլորտում։