Ռեփեր Ջեյ Զիին են մեղադրում բռնաբարության մեջ
Հայտնի ռեփեր և պրոդյուսեր Ջեյ Զին (Շոն Քեյթեր) մեղադրվում է 2000 թվականին մեկ այլ սկանդալային արտիստ Փի Դիդդիի (Շոն Քոմբս) երեկույթի ժամանակ 13-ամյա աղջկա բռնաբարության մեջ։
NBC News-ի փոխանցմամբ՝ փաստաբան Թոնի Բուզբին հայցը է ներկայացրել դատարան, որում ասվում է՝ մինչ հայցը կրկին ներկայացնելը, հայցվորի փաստաբանը նամակ է ուղարկել Քարթերին՝ «միջնորդություն խնդրելով՝ լուծելու այս հարցը»:
Ի պատասխան՝ ռեփերը հանդես է եկել փաստաբանի դեմ սեփական հայցով։
Ջեյ Զին ամերիկացի ամենահայտնի ռեփերներից է։ 2023 թվականին Billboard-ը նրան անվանել է բոլոր ժամանակների մեծագույն ռեփեր։ Նա հայտնի մեկ այլ արտիստի՝ Բեյոնսի ամուսինն է։
Հիշեցնենք, որ 2019թ. մարտի 29-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել GLAAD Media Awards ամենամյա 29-րդ մրցանակաբաշխությունը, որի շրջանակում մրցանակների են արժանանում գեյ-մշակույթի զարգացման գործում իրենց վաստակն ունեցած անձինք։
Ըստ Daily Mail-ի՝ 2019-ին GLAAD Media Awards-ի մրցանակակիր էին դարձել Բեյոնսեն և Ջեյ Զին՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դրական իմիջի ամրապնդման համար։