Բաժիններ՝

Պայքարը պահանջում է փոփոխություն և զարգացում. «Գոյ» թատրոնը հայտարարել է նստացույցը դադարեցնելու մասին

«Գոյ» թատրոնը հայտարարել է նստացույցը դադարեցնելու մասին:

Այս մասին տեղեկանում ենք «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջից:

«Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, Գոյ թատրոնի փակ դռների դիմաց նշեցինք մեր թատրոնի ծննդյան 36-րդ տարեդարձը:

Միջոցառման ընթացքում ազդարարեցինք մեր նստացույցի ավարտի մասին, որը մեկ ամիս շարունակ ցույց տվեց մեր հաստատակամությունը: Սակայն ամեն պայքար պահանջում է փոփոխություն և զարգացում:

Այժմ անցնում ենք նոր փուլ՝ շեշտը դնելով ավելի արդյունավետ և ռազմավարական քայլերի վրա:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում իրենց մասնակցությամբ աջակցեցին մեր պայքարին: Մեր ստեղծագործական ճանապարհը շարունակվում է, և մենք սպասում ենք ձեր աջակցությանը նաև առաջիկա նախաձեռնություններում»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ՝ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։

«Գոյ»-ի պահանջն է՝ «Գոյ» թատրոնը լինի որպես անկախ թատրոն, այսինքն՝ իրենց տարածքում ունենան ստեղծագործելու իրավունք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս