Բաժիններ՝

Պայքարը սկսում է Գոռ Սահակյանը

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 9-ին Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ:

Պայքարի մեջ կմտնի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 21-ամյա Գոռ Սահակյանը, որը հանդես կգա 73 կգ քաշային կարգում:

Գոռ Սահակյանը 2018 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2021 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն, 2022 թ. աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2022 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն:

Մեծահասակներում նորամուտը նշել է 2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում, որտեղ 67 կգ քաշայինների պայքարում երկամարտի 370 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն (145+175):

223 թ. սեպտեմբերին Սահակյանն առաջին անգամ մասնակցեց նաեւ մեծահասակների աշխարհի առաջնությանը: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած առաջնությունում երկամարտի 312 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ (142 +170):

2024 թ. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 21-ամյա Գոռ Սահակյանը երկրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ 67 կգ քաշային կարգում Սահակյանը երկամարտում հավաքեց 311 կգ (140+171)։

Հոկտեմբերին Լեհաստանում անցկացված Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում երկամարտի 320 կգ արդյունքով (140+180 կգ) նվաճեց ոսկե մեդալ:

Բահրեյնում ընթացող աշխարհի առաջնությունում 73 կգ քաշային կարգում մեդալի համար կպայքարի 10 ծանրորդ: Գոռ Սահակյանը ֆավորիտներից է: Երկամարտում նրա նախնական հայտը 345 կգ: Նույնքան են պատվիրել նաեւ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Հյոն Ռի Ռոնգը, հարավկորեացի Ջույո Բակը եւ ալբանացի Բրիկեն Քալջան:

73 կգ քաշային կարգի A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին:

Հայաստանի առաջին մեդալն այս առաջնությունում նվաճել է 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը՝ դառնալով բրոնզե մեդալակիր (205 կգ, 85+120):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս