
Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան 55 կգ քաշային կին ծանրորդները:
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցում ունեցավ և բարձրացրեց 85 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 117 կգ և 120 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիր:
Երկամարտի 205 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը 2024 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն է: