
2011-ին սկսած պայքարը Ասադը տանուլ տվեց․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Ափսոս էր Սիրիան…
Երկրի մեծագույն մասը և այդ թվում` մայրաքաղաք Դամասկոսն այժմ Թուրքիայի կողմից աջակցվող ահաբեկչական խմբավորումների ձեռքին է:
Փաստացի էլ չկա նախկին Սիրիան:
Հայտնի չէ, թե ինչ կլինի Ասադի հետ, ծովափնյա շրջանների հետ, ու կառավարման համակարգի հետ:
Փաստացի, 2011-ին սկսած պայքարը Ասադը տանուլ տվեց: Թեև, մյուս կողմից, ի համամետություն Եգիպտոսի կամ Թունիսի, այդքան դիմացավ:
Հավանաբար, սա նաև տեղի հայկական համայնքի պատմության վերջի սկիզբն է»: