Նիկոլը պետության փոխարեն՝ կերտում էր կոմպրոմատոկրատիա՝ իր իշխանությունը խարսխելով թիմակիցների վրա հավաքած վարկաբեկիչ նյութերով և դրանց բացահայտման անասնական վախով. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Կարեն Մարտիրոսյանը նրան հարցրել է.
«Ո՞նց եք գնահատում վերջին սոցհարցումների տվյալները։ Ընդդիմությունը մատնանշում է իշխանությունների ցածր վարկանիշը, իշխանությունն էլ՝ ընդդիմության»:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
«Այդ հարցումների արդյունքներն իրականում ավելի դառն են, քան ընկալվում են։ Այո՛, մի կողմից՝ ընդդիմության վարկանիշն այս պահին մրցակցային չէ և իշխանափոխության համար բավարար չէ։ Չուզողները կասեն՝ ընդդիմությունը թույլ է, չկա։ Այո՛, մյուս կողմից՝ իշխանության վարկանիշն ապալեգիտիմացնող է, նվազագույններից Եվրոպայի խորհրդի ողջ տարածքում։ Իշխանությունը թույլ է, չկա։
Երբ այս երկու բաղադրիչները կպցնում ենք իրար, տեսնում ենք, որ իրականում այդ տվյալներն այն մասին են, որ մենք չունենք քաղաքական համակարգ և չունենք իրական պետություն։ Նիկոլը պետության փոխարեն՝ կերտում էր կոմպրոմատոկրատիա՝ իր իշխանությունը խարսխելով թիմակիցների վրա հավաքած վարկաբեկիչ նյութերով և դրանց բացահայտման անասնական վախով։
Ի դեպ, Նիկոլ-Աղազարյան սրացումն էլ է այդ մասին, քանզի Հովիկը, ինքնապաշտպանության բնազդից ելնելով, հարվածում է նիկոլական իշխանության ֆունդամենտին՝ վախին»։
Մանրամասները՝ տեսանյութում: