Ինքնիշխանությունը ոչ թե կուրծք ծեծելն է, այլ ուրիշներին այդ «կրծքին» դիպչելու արգելքը. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Տիգրան Մեսրոպյանը նրան հարցրել է.
«Ի՞նչ կանխատեսում ունեք Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների ապագայի մասին»:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
«Գաղտնիք չէ, որ ներկայումս ռուս-թուրքական հարաբերությունների փաթեթն ընդգրկում է նաև Հայաստանը։ Կոպիտ ասած՝ եթե Նիկոլն այսքանից հետո շարունակում է պաշտոնավարել և Հայաստանի ժողովրդի անունից ցանկություն ունի թռնել Էրդողանի գիրկը, ապա Ռուսաստանին իր գերպրագմատիկ քաղաքականության շրջանակներում ոչինչ չի խանգարում սակարկել այդ հարցը Թուրքիայի հետ ավելի լայն դաշտով գեոպոլիտիկ առևտրի շրջանակներում։
Ուստի աբսուրդ է մեղադրել Մոսկվային մեզ գցելու կամ դավաճանելու մեջ, որովհետև գցողն ու դավաճանը նիկոլական ռեժիմն է։ Բայց գցել ու դավաճանել ենք ոչ թե Մոսկվային, այլ ինքներս մեզ, մեր պատմությունը, մեր արժեքները, մեր իղձերը։ Իսկ Ռուսաստանը «каждый сам за себя» տրամաբանության մեջ, իր շահերից ելնելով, կարող է մեր ականջը սղոցող, մեր սրտին չնստող և համատեղ անցած ճանապարհին հակասող հայտարարություններ անել և որոշումներ կայացնել։
Երբ դու փոխել ես խաղի կանոնը, մի, զարմացիր, որ դիմացինն էլ իր կանոններով է սկսելու խաղալ։ Ինքնիշխանությունը ոչ թե կուրծք ծեծելն է, այլ ուրիշներին այդ «կրծքին» դիպչելու արգելքն է»։
Մանրամասները՝ տեսանյութում: