Բաժիններ՝

Տաթև-Լծեն ճանապարհին բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք և ամբողջությամբ փակել ճանապարհը

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը ընդունել է մկրատաձև դիրք, ինչից ճանապարհը ամբողջությամբ փակվել է:

Դեպքի վայր են ժամանել Աղվանու հենակետի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բեռնատարն ընկել է սահքի մեջ, ինչի պատճառով էլ ճանապարհն ամբողջությամբ փակվել է:

Այս պահին փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները փորձում են ավտոմեքենան դարձի բերել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031