Ավոկադոն իդեալական է աղիքային միկրոֆլորայի համար
Ամեն օր ավոկադո ուտելը կարող է էապես բարելավել ձեր ստամոքս-աղիքային համակարգը, պարզել է Իլինոյսի համալսարանը: Ինչպես նշել է Eurek Alert-ը, ավոկադոն բջջանյութի և չհագեցած ճարպերի արժեքավոր աղբյուր է, որոնք օգտակար են սրտանոթային համակարգի համար:
Միջին չափի ավոկադոն պարունակում է մոտ 12 գրամ բջջանյութ, ինչը գրեթե լիովին համապատասխանում է սննդաբանների կողմից ցուցվող օրական 28-ից 34 գրամ բջջանյութի զանգվածին:
Մասնագետների կարծիքով, սննդակարգում ավոկադոն թույլ է տալիս պահպանել աղիքային միկրոֆլորայի ավելի մեծ մանրէային բազմազանություն: Մանրէները, որոնք ապրում են աղեստամոքսային համակարգում, ազդում են մարմնի վիճակի վրա հատուկ միացությունների, մետաբոլիտների արտադրության միջոցով:
Ի դեպ, բուժիչ սննդի և օրթոմոլեկուլային բժշկության գծով խորհրդատու Մարինա Սերգիենկոն խորհուրդ է տալիս ցուրտ սեզոնին ավոկադոն ներառել սննդակարգի մեջ: Այն օգնում է ամրապնդել իմունային համակարգը:
Ավոկադոն պարունակում է վիտամին D, չհագեցած ճարպաթթուներ և վիտամին E։ Քանի որ D և E վիտամինները ճարպալուծող վիտամիններ են, հենց ավոկադոյի մեջ եղած ճարպերի շնորհիվ դրանք ճիշտ և արագ կլանվում են: