Հռոմի Պապն առաջիկայում կմեկնի Թուրքիա

Հռոմի կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ Պապ Ֆրանցիսկոսը հաջորդ տարի՝ 2025-ին ծրագրում է մեկնել Թուրքիա՝ նշելու առաջին Էկումենիկ (տիեզերական ժողով) ժողովի 1700-ամյակը:

ANSA գործակալության հաղորդմամբ՝ Պապը թեոլոգիական կոմիտեի նիստում հայտնել է. «Սուրբ տարվա ընթացքում հնարավորություն կունենանք նշել Նիկեայի ժողովի 1700-ամյակը: Ծրագրում եմ այցելել Նիկեա»:

Նշենք, որ նախկին Նիկեան ներկայիս Իզնիկ քաղաքն է, որը գտնվում է Թուրքիայի տարածքում՝ Ստամբուլից 150կմ հարավ-արևելք։ Այդտեղ 325թ.Կոստանդիանոս Ա Մեծի կողմից հրավիրվել էր քրիստոնյա եկեղեցու վարդապետների ժողով։ Այդ առաջին տիեզերական ժողովը որոշում էր ընդունել Հիսուս Քրիստոսի աստվածային և մարդկային բնույթների մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930