
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունն առաջ է անցնում իշխող քաղաքական ուժից

Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Մասնակիցների մեծամասնությունը՝ 32․8 տոկոսը, «Եթե այս կիրակի պատգամավորների ընտրություն լիներ, ո՞ր քաղաքական կուսակցության օգտին կքվեարկեիք» հարցին ի պատասխան տվել են գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անունը։
«ԺՀԿ»-ին 32․1 տոկոսով հաջորդել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP), ապա 8․7 տոկոսով ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցությունը» (DEM)։
Ամենացածր վստահության մակարդակը, ըստ այս հետազոտության, «Թուրքիայի բանվորական կուսակցության» շուրջ է ձևավորված։ Նրանց օգտին քվեարկելու ցանկություն է հայտնել հարցվածների միայն 1․3 տոկոսը։