Բաժիններ՝

Համաշխարհային շուկայում սուրճի գինը շարունակում է ռեկորդներ գերազանցել

Համաշխարհային շուկայում սուրճի հատիկների գինը շարունակում է գերազանցել երկարաժամկետ ռեկորդները: ICE Futures-ի տվյալների համաձայն՝ նոյեմբերի 27-ին Robusta սուրճի հունվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է մեկ տոննայի դիմաց 5500 դոլարից։

Նոյեմբերի 27-ին կայացած սակարկությունների արդյունքում Robusta սուրճի հունվարյան ֆյուչերսների գինն աճել է 7,15 տոկոսով՝ մեկ տոննայի դիմաց կազմելով 5545 դոլար։ Գների այս մակարդակը չի նկատվել առնվազն 2008 թվականի սկզբից:

Նաև նախորդ օրը «Արաբիկա» սուրճի գինը 1 տոննայի համար բարձրացել է 7000 դոլարից, ինչը ռեկորդային է եղել 1977 թվականից ի վեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս