Միանձնյա որոշում էր, SMS-ով, գրավոր տեքստով եմ հայտնել պաշտոններից ազատվելու խնդրանքի մասին. Փաշինյան

SMS հաղորդագրությամբ, այսինքն գրավոր տեքստով եմ հայտնել պաշտոնյաներին պաշտոնից ազատվելու խնդրանքի մասին։ Այս մասին «հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այո, կիրակի է դա եղել, բայց ոչ ուշ երեկոյան:

«Ես կարեւոր եմ համարել, որ այն, ինչ ասում եմ՝ լինի գրավոր, որ այդ տեքստը, ըստ անհրաժեշտության, եթե այդպիսի հարց կլինի, որ կարողանանք այսպես խոսել: Բանավոր խոսակցության շուրջ կարող են լինել շատ տարընթերցումներ, մեկնաբանություններ: Այնտեղ, որտեղ խոսքը գրավոր է, այնտեղ խոսակցությունն ավելի արդյունավետ է։ Սա միանձնյա որոշում էր, քանի որ վարչապետն ունի իր լիազորությունների շրջանակը»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930