Կրծքագեղձի քաղցկեղի ախտանշանները և կանխարգելման ուղիները
Կրծքագեղձի քաղցկեղը չարորակ ուռուցք է, որը սկսվում է կրծքագեղձի բջիջներում:
Կրծքագեղձի քաղցկեղի ախտանշանները`
- ուռուցքային գոյացության առկայությունը կրծքագեղձում
- ուռուցքի պինդ կոնսիստենցիան
- կրծքագեղձի շարժունակության սահմանափակումը կամ ընդհանրապես դրա բացակայությունը, գոյացության որպես կանոն ոչ ցավոտ լինելը, մաշկի ներքաշվածությունը,
- անութափոսում, ստորանրակային, կամ վերանրակային շրջանում պինդ ավշային հանգույցի (հանգույցների) առկայությունը
- պտուկից երբեմն արյունային արտադրությունը
- աչքով տեսանելի մաշկի դեֆորմացիա գոյացության շրջանում (հատկապես ձեռքերը վեր բարձրացնելիս)
- մաշկի ներքաշվածություն
- լիմֆոստազի երևույթները՝ «կիտրոնի կեղևի» համախտանիշը
- ուռուցքի ներաճ դեպի մաշկ և/կամ վերքի առաջացումը
- արեոլայի արտահայտված հաստացումը
- պտուկի ներքաշվածություն
- կրծքագեղձի չափերի խիստ մեծացում և կրծքավանդակի պատին ֆիքսվածություն
Պետք է հիշել`
- նշված բոլոր ախտանիշները վկայում են քաղցկեղի ուշացած փուլերի մասին։
Կարևոր է`
- վաղ ախտորոշման համար կատարել բժշկական հետազոտություններ՝ ըստ տարիքային ուղեցույցի:
Նյութը` ուռուցքաբանության գծով ԱՆ խորհրդատու Հայկուհի Գեոկչյանի