
Լիբանանում հրադադար չի լինի, մինչև Իսրայելը չհասնի պատերազմի նպատակերին. Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Լիբանանում հրադադար չի լինի. Իսրայելը կշարունակի հարվածներ հասցնել շիա «Հեզբոլլահ» շարժմանն այնքան ժամանակ, մինչև չհասնի պատերազմի իր նպատակներին։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Լիբանանում հրադադար և գործողությունների դադար չի լինի: Մենք կշարունակենք ամբողջ ուժով հարվածել «Հեզբոլլահ»-ին այնքան ժամանակ, մինչև չհասնենք պատերազմի բոլոր նպատակներին։ Իսրայելը չի համաձայնի ոչ մի պայմանավորվածության, որը չի երաշխավորում ինքնուրույն ահաբեկչության դեմ պայքարելու Իսրայելի իրավունքը», – գրել է քաղաքական գործիչը։
Իսրայելի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ Լիբանանում պատերազմի նպատակներից է «Հեզբոլլահ»-ի զինաթափումը, նրանց ուժերի հետքաշումը Լիթանի գետից այն կողմ և Իսրայելի հյուսիսի բնակիչների անվտանգ վերադարձն իրենց տներ։
Իսրայելը Կացը, որը մինչ այս զբաղեցնում էր երկրի արտգործնախարարի պաշտոնը, պաշտպանության նախարար է նշանակվել օրերս Յոավ Գալանտի պաշտոնանկությունից հետո։Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր երկրում իսրայելական ռմբակոծությունների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է շուրջ 3200 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 14 000-ը: