Անաստաս Իսրայելյանին ձերբակալելու հիմքերը փաստաբանը դեռ չի բացահայտում. 60 ժամ լրանալուց հետո ամեն ինչ պարզ կլինի

Երեկ առավոտյան տեղեկացրել էինք, որ իրավապահները ձերբակալել են «Վերածնվող Արցախ» հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանին:

Նրա շահերի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը երեկ 168.amին փոխանցել էր, որ դեռևս չգիտի, թե ինչու են իրավապահները ձերբակալելու որոշում կայացրել։

Այսօր առավոտյան Ռաֆայել Մարտիրոսյանը 168.amին կրկին փոխանցեց, որ Անաստաս Իսրայելյանը շարունակում է մնալ ձերբակալված։

«Անաստաս Իսրայելյանին ձերբակալելու հիմքերն այս պահին չեմ կարող բացահայտել։ 60 ժամվա ընթացքում պետք է միջնորդություն ներկայացվի դատարան՝ կալանք կիրառելու վերաբերյալ, սակայն հնարավոր է նաև նման միջնորդություն չներկայացվի և ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո նրան բաց թողնեն։

Կարդացեք նաև

60 ժամ լրանալուց հետո ամեն ինչ պարզ կլինի։ Այս ընթացքում զրուցել եմ Անաստաս Իսրայելյանի հետ, մեր զրույցի մանրամասներն առայժմ չեմ կարող բացահայտել՝ դա երկուսիս որոշումն է, որ այս պահին պետք է բավարարվենք նման կարճ մեկնաբանություններով»,- նշեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Անաստաս Իսրայելյանն առաջիններից էր, ով 2023 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անժամկետ նստացույց հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո, երբ վերջինս ասել էր, որ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախի Հանրապետությունը։

Նա աչքի է ընկնում իր ընդդիմադիր հայացքներով և ակտիվորեն մասնակցում է Արցախի, արցախահայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված, հայ գերիների վերադարձի համար տեղի ունեցող բոլոր բողոքի ակցիաներին։

Տեսանյութեր

Լրահոս