Բաժիններ՝

Բուդապեշտում Արցախի Ծմակահող գյուղի երեխաները վատ հունգարերեն իմանալու պատճառով ծեծկռտուքի մեջ են ընկել. փաստաբան

Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի 12 և 14 տարեկան տարբեր դասարաններում սովորողներին, նույն դասարանի աշակերտների կողմից ենթարկվել են հոգեբանական բռնությունների,հունգարերենին վատ տիրապետելու համար։ Այս մասին հայտնում է արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը:

«Դասաժամերից հետո, տարբեր դասարաններում սովորող Արցախցի աշակերտները,իրենց դասարանի բոլոր տղաներին ( շուրջ 14 աշակերտների) ինչպես ասում են լավ «դաս» են տվել։ Արդյունքում հայտնվել են ոստիկանությունում, զրկվել ուսումից, իսկ ծնողները ենթարկվել են տուգանքի։ Բուդապեշտի դատարանը քննելով ծնողների բողոքը, քաղաքապետարանի որոշումը անօրինական է ճանաչել։ Արցախցի երեխաներին աջակցել են ազգությամբ ուկրաինիացի աղջիկները»,- գրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս