Հարիսը Թրամփից առաջ է Փենսիլվանիա, Միչիգան և Վիսկոնսին նահանգներում․ հարցում
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի ընտրական վարկանիշը մի փոքր ավելի բարձր է, քան նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը երեք նահանգներում, որոնք կարող են առանցքային դեր խաղալ նախագահական ընտրություններում, հաղորդում է The Hill-ը՝ վկայակոչելով Marist Poll-ի հոկտեմբերյան հարցման արդյունքները:
Սոցիոլոգները հոկտեմբերի 27-30-ը Միչիգանում հարցում են անցկացրել 1214 հավանական ընտրողների, Փենսիլվանիայում՝ 1,400-ի և Վիսկոնսինում՝ 1,330-ի շրջանում:
Դեմոկրատ Հարիսը Միչիգան նահանգում 3% տոկոսային կետով գերազանցում է հանրապետական մրցակից Թրամփին, իսկ Փենսիլվանիա և Վիսկոնսին նահանգներում՝ 2%-ով: Միչիգանում հարցվածների 51%-ն աջակցություն է հայտնել Հարիսին, 48%-ը՝ Թրամփին:
Marist Poll-ի սեպտեմբերյան հարցման համեմատ՝ Միչիգանում նրա դիրքերը թուլացել են.սեպտեմբերին նա 5 տոկոսային կետով է առաջնորդել։ Փենսիլվանիայում Հարիսի օգտին ցանկանում է քվեարկել հարցվածների 50 տոկոսը, Թրամփի օգտին՝ 48 տոկոսը:
Սեպտեմբերին երկու թեկնածուն էլ հավաքել են 49-ական տոկոս աջակցություն:
Վիսկոնսինում Հարիսի օգտին քվեարկել է հարցվածների 50 տոկոսը, Թրամփի օգտին՝ 48 տոկոսը: Սակայն սեպտեմբերին նա 1 տոկոսային կետով առաջ անցավ մրցակցից։ Բացի այդ, այս նահանգներում կանայք ավելի ակտիվորեն աջակցում են դեմոկրատ թեկնածուին:
Թրամփն իր հերթին ավելի շատ հավանություն է ստանում տղամարդկանց շրջանում։ The Hill-ը նշում է, որ Հարիսին հատկապես կարևոր է աջակցությունը Փենսիլվանիա, Միչիգան և Վիսկոնսին նահանգներում, որոնք «կապույտ պատի» մաս են կազմում (այսպես են անվանում 18 նահանգը և Կոլումբիայի շրջանը, որտեղ դեմոկրատները հաղթել են նախագահական ընտրություններում 1992-2012 թվականներին):