
Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն․ կա տուժած

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։30-ի սահմաններում Սեբաստիայի փողոցում՝ «Վեգա» հիպերմարկետի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Բադալյանի վարած «BMW» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 62-ամյա Թևան Գալստյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։