Բաժիններ՝

Սպերցյանն ընդգրկվել է ՌՊԼ-ի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

WhoScored ինտերնետային պորտալում հրապարակվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 13-րդ տուրի լավագույն խաղացողների խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկվել է նաև «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի խաղացող Էդուարդ Սպերցյանը: Այս մասին գրում է ArmSport.am-ը։

ՌՊԼ 13-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս պարտության է մատնել «Կռիլյա Սովետովին»` (1:2) միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խաղադաշտում անցկացրել է 82 րոպե՝ կատարելով մեկ գոլային փոխանցում, որը հաղթական է եղել։

Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» վաստակած միավորների քանակը հասցրել է 33-ի և ամրապնդվեց առաջին հորիզոնականում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031