Բաժիններ՝

Համաշխարհային բանկում Ռուսաստանն է ներկայացնելու Բելառուսը

Համաշխարհային բանկում (ՀԲ) Բելառուսի շահերը հաջորդ ամսվանից ներկայացնելու է Ռուսաստանը, ՏԱՍՍ-ին է հայտնել ՀԲ-ում Ռուսաստանից գործադիր տնօրեն Ռոման Մարշավինը։

«Նոյեմբերի 1-ից մենք ներկայացնելու ենք նաև Մինսկը»,- պարզաբանել է նա՝ մեկնաբանելով Բելառուսի անցումը Համաշխարհային բանկի ռուս-սիրիական վարչությանը։

Մինչև այժմ Բելառուսը բանկում ներկայացնում էր թուրք-բելգիական վարչությունը։ Մինսկի նախաձեռնությամբ այս կարգավիճակը փոխվել է։ Համաշխարհային բանկի ռուսաստանյան վարչությունը 2014 թվականից ներկայացնում է նաև Սիրիայի շահերը։

Համաշխարհային բանկը 2022 թվականի մարտին հայտարարել էր Բելառուսում իր բոլոր ծրագրերի դադարեցման մասին՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Համաշխարհային բանկը Մինսկին նոր վարկեր չի հատկացրել 2020 թվականի կեսերից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս