 
                        Փաշինյանն աշխատանքից ազատել է օգնականին
 
                                    Հակոբ Աբրահամյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Աբրահամյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- նշված է Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ստորագրած որոշման մեջ։
Աբրահամյանը, հիշեցնենք, Փաշինյանի օգնական էր նշանակվել 2022թ. մարտի 21-ին։
Ավելի վաղ նա եղել է Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայի նախագահ, նաև՝ պաշտոններ զբաղեցրել ռուսական ֆինանսական ընկերություններում։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        