 
                        Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
 
                                    Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 232 կմ-ին (Լծեն-Տաթև հատված) հոկտեմբերի 25-ի առավոտյան տեղի է ունեցել քարաթափում (մոտ 6 խմ):
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ քարերի հեռացման աշխատանքներ իրականացնելու արդյունքում երկկողմանի երթևեկությունն արդեն վերականգնվել է։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        