ՀՀ-ն երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
Ազգային ժողովը երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի գործողության ժամկետը։
Որոշմանը կողմ քվեարկեց 65, դեմ` 28 պատգամավոր։
Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2000 թվականին հուլիսի 24-ին (7 տարի ժամկետով) Վաշինգտոնում՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, ինչպես նաև այդպիսի զենքի հետ անմիջականորեն կապված տեխնոլոգիաների, նյութերի, գիտելիքների ու փորձի տարածմանը հակազդելու, միջուկային, կենսաբանական և քիմիական զենքերի, ինչպես նաև այդպիսի զենքերին անմիջականորեն վերաբերող հումքի չարտոնված փոխանցումը, տարանցումը, փոխադրումը կանխելու նպատակով:
Համաձայնագիրն արդեն երկու անգամ երկարաձգվել է 2009 թվականի մայիսի 15–ին և 2016 թվականի նոյեմբերի 25–ին ստորագրած համաձայնություններով։
Այս անգամ գործողության ժամկետը երկարաձգվեց մինչև 2030 թվականի նոյեմբերի 30-ը։