Բյուջեի նախագիծը շարունակում է քննադատությունների թիրախում մնալ հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներում․ «Տնտեսական և քաղաքական ձախողումների ամփոփման», «սոցիալական խոստումներն ուրացող» ձևակերպումներն էին հնչել Բյուջե-2026-ի մասին։
Հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը մասնակցելիս կամ ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակում հատուկ առաջադրանքներ կատարելիս ՀՀ ոստիկանության գվարդիան այսուհետ կունենա հատուկ տեխնիկա․ համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության վերջին նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։
«Թվում է, թե աբսուրդ, բայց գյուղերում հովիվների լրջագույն խնդիր կա, որովհետև երբ պարեկների աշխատավարձը բարձրացրին, բոլորը սկսեցին զբաղվել պարեկությամբ՝ թողնելով իրենց գործը, մասնագիտությունը, ու պատահական չէ, որ նույն Քննչական կոմիտեի նախագահն ԱԺ-ում հայտարարեց, որ պարեկային համակարգի ներդրումից հետո ոլորտում 60-70 տոկոսով աճել է հանցագործությունների թիվը»,- մանրամասնեց նա։