Բաժիններ՝

ՌԴ մաքսավորները 2,8 տոննա կոկաին են առգրավել ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում

Ռուսաստանի մաքսային ծառայության աշխատակիցները 2024 թվականի 9 ամիսների արդյունքներով առգրավել են ավելի քան 16,5 տոննա ապօրինի շրջանառվող նյութեր։ Դրանցից մոտ 4 տոննան թմրանյութեր են, այդ թվում՝ 2,8 տոննան՝ կոկաին։

Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ  մասին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«2024 թվականի 9 ամիսների արդյունքներով մաքսավորներն ինքնուրույն և իրավապահների հետ փոխգործակցությամբ առգրավել են ավելի քան 16,5 տոննա վերահսկվող նյութեր: Դրանք են մոտ 4 տոննա թմրանյութեր, այդ թվում՝ 2,8 տոննա կոկաին, ինչպես նաև ավելի քան 580 կգ խիստ ներգործող և հոգեմետ նյութեր, գրեթե 12 տոննա պրեկուրսորներ»,- ասված է հաղորդագրության մեջ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031