Տնտեսական ազատության ինդեքսում Վրաստանը կորցրել է 0,3 միավոր
                                    Տնտեսական ազատության ինդեքսում, որն ամեն տարի հրապարակում է ամերիկյան Heritage Foundation կազմակերպությունը, Վրաստանը կորցրել է 0,3 միավոր, թեև 35-րդ տեղից տեղափոխվել է 32-րդ տեղ՝ այլ երկրների միավորների կորստի պատճառով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Այս տարվա վարկանիշում Վրաստանն ստացել է 68,4 միավոր, իսկ 2023 թվականին ստացել էր 68,7 միավոր։
Ընդհանուր առմամբ, կազմակերպության գնահատած 12 անվանակարգերում Վրաստանը ստացել է հետևյալ միավորները.
- Սեփականության իրավունքներ – 53.3,
 - Դատական համակարգի արդյունավետություն – 54.8,
 - Կառավարության վստահելիություն – 61.1,
 - Հարկեր – 89.1,
 - Կառավարության կատարած բյուջեի ծախսեր – 69.6,
 - Հարկաբյուջետային կայունություն – 39.9,
 - Բիզնեսի ազատություն – 74.4,
 - Աշխատանքի ազատություն — 63,
 - Դրամական ազատություն – 69.3,
 - Առևտրի ազատություն – 86.4,
 - Ներդրումների ազատություն՝ 80,
 - Ֆինանսական ազատություն՝ 60։
 
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    