
Հովհաննես Հարությունյանը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում հաղթանակի ակնկալիք ունի

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը վստահեցնում է, որ Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ առաջիկա խաղում միայն հաղթանակի է ձգտելու:
«Մենք վերլուծել ենք մրցակցին ու գիտենք նրանց ուժեղ և թույլ կողմերը: Պետք է ամեն ինչ անենք հաղթանակի համար: Դուրս ենք գալու խաղադաշտ միայն հաղթելու նպատակով»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հովհաննիսյանը։ Անդրադառնալով Ֆարերյան կղզիների դեմ խաղին, որն ավարտվեց 2-2 հաշվով՝ Հարությունյանն ասաց, որ այդ խաղում Հայաստանի հավաքականի մոտ վերջին փոխանցումը չէր ստացվում:
«Լավ էր, որ մեզ հաջողվեց խաղի վերջում երկրորդ գոլը խփել»,-ասաց Հարությունյանը։
Ֆուտբոլի Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հոկտեմբերի 13-ին Երևանում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: