Բաժիններ՝

Ֆրանսիայի պաշտպանական ծախսերը 2025 թվականին 50,5 միլիարդ եվրոյի կհասնեն

Սպասվում է, որ հաջորդ տարի Ֆրանսիայի զինված ուժերի վրա ծախսերը կավելանան և կհասնեն մինչև 50,5 միլիարդ եվրոյի, դրա մասին հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության բյուջեի նախագիծը։

Նշվում է, որ 2025 թվականի համար Ֆրանսիայի կառավարության պատրաստած բյուջեի նախագիծը նախատեսում է պաշտպանական ծախսերի ավելացում 3,3 միլիարդ եվրոյով: Այդպիսով Ֆրանսիայի պաշտպանական ծախսերը կկազմեն երկրի ՀՆԱ-ի 2 տոկոսը։

Ֆրանսիան 2017 թվականից ի վեր հետևողականորեն ավելացնում է իր հատկացումները պաշտպանական ոլորտում. 2017-ին Ֆրանսիայի պաշտպանական ծախսերը կազմում էին 32 միլիարդ եվրո: Նշվում է, որ մինչև 2030 թվականը դրանք կարող են հասնել 67,4 միլիարդ եվրոյի:

Ինչպես նշում է Ֆրանսպրես գործակալությունը, սպառազինության ծրագրի վրա ծախսերը նախատեսվում է ավելացնել 16%-ով և կկազմի շուրջ 10,6 միլիարդ եվրո:

Միջուկային զսպման ուժերի ֆինանսավորումը կարող է հասնել 7 միլիարդ եվրոյի, ինչն ընթացիկ տարվա համեմատ 8%-ով ավելի է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս