Հանրահայտ WhatsApp մեսենջերի թիմն աշխատում է նոր գործառույթի վրա, որն օգտատերերին կօգնի արագ ստուգել իրենց զրուցակիցների ուղարկած լուսանկարների իսկությունը։ Այս գործառույթն արդեն հասանելի է Android-ի համար WhatsApp-ի վերջին բետա տարբերակում և հավանաբար կներառվի iOS-ի ապագա թարմացումներում: Այս մասին հայտնում է WABetaInfo (WBI) ռեսուրսը։ Ինտերնետում պատկերների որոնման գործառույթը նախատեսված է անբարեխիղճ զրուցակիցների դեմ պայքարելու համար, որոնք […]
Եվրամիությունը պատասխանել է ուկրաինական հացահատիկ տեղափոխող քաղաքացիական նավերին ռուսական հարվածների ավելացմանը՝ շահագրգիռ երկրներին հորդորելով ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ դադարեցնելու համար այդ գործողությունները։ Ինչպես հաղորդում է European Pravda-ն, համապատասխան հայտարարությունը Բրյուսելում ամենօրյա ճեպազրույցում ընթերցել է ԵՄ ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։
«Թուրքական ավիաուղիներ»-ը Սիեթլից (ԱՄՆ Վաշինգտոն նահանգի քաղաք) Ստամբուլ չվերթ իրականացնող օդանավի գլխավոր օդաչուն ուշագնաց է եղել թռիչքի ժամանակ։ Օդաչուին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել ու ինքնաթիռը արտակարգ վարէջք է կատարել Նյու Յորքում։
Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. սեպտեմբերի 29-հոկտեմբերի 5-ը (2024թ․)
Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրադ Քուրումն անդրադարձել է նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում կայանալիք «ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին» (COP 29): Փոխանցում է ermenihaber-ը։
Վլադիմիր Զելենսկին մտադիր է մեկ օրում այցելել Եվրոպայի չորս խոշորագույն երկրների ղեկավարներին՝ նրանց հետ քննարկելու Ուկրաինային ռազմական աջակցության ավելացումը։ Նախագահը շրջագայության է մեկնել շաբաթ օրը Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի գագաթնաժողովը չեղարկելուց հետո, որտեղ ակնկալվում էր, որ նա դաշնակիցներին կներկայացնի իր «հաղթական ծրագիրը»:
Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած վերջին աշխատանքային այցի ընթացքում ռուսական կողմն առաջին անգամ կիրառեց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տերմինը։
Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «GDH TV»-ին հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ Այս մասին փոխանցում է ermenihaber-ը։
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 11-ից Տիգրան Մեծի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Միշտ համոզմունք եմ ունեցել, որ Սահմանադրական դատարանի ստեղծումը ոչ միայն անհրաժեշտ էր Հայաստանի Հանրապետության պետական իրավական համակարգի կայացման տեսանկյունից, այլ միշտ հանդիսանալու արհավիրքներից, քաղաքական հակադիր գործընթացներից, նույնիսկ «երկրաշարժերից» պաշտպանող մեխանիզմ: Այս մասին իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդեւանյանը:
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հոկտեմբերի 9-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել բժշկական կենտրոնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Ա․Ս․-ին։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղի ունեցածը պետք է երեխաների աչքից հեռու լիներ, քանի որ պետք է նկատի ունենալ երեխայի լավագույն շահը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության նախկին պետ, գնդապետ Նելլի Դուրյանը։
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահների կենտրոնակայանի տարածքում գտնվող դիտաշտարակի վրա, որի հետևանքով 2 խաղաղապահ է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով խաղաղապահ առաքելության աղբյուրին։
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցածի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն: Այս մասին հայտնել են ՄԻՊ աշխատակազմից:
Հոկտեմբերի 12-ից Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ պարզեցնելով Վրաստանի քաղաքացիների մուտքի և ելքի կարգը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Իրենց պետք է, որ ինչ-որ մեկն այդ ամենից փայ ունենա, և տարբեր խոսակցություններ կան, որ «Յանդեքսը» բաժնեմաս է տվել ՀՀ ամենաբարձր պաշտոնին նստած անձին։
ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունը 1 միլիոն 354.010 դրամ է վճարել (ներառյալ՝ օրենքով սահմանված վճարումները) «Դափնի գրուպ» ՍՊԸ-ին՝ ընկերությանը պատվիրակելով ճաշի ընթացքում ապահովել սացիվի ռոլեր, իշխանի տարտար, դափնի մանթի, նուշով իշխան, հորթի փափկամիս, գինի, աղցաններ, աղանդերի սեղան՝ թեյով, սուրճով, գաթայով և այլն։ Ու այս ամենը, ըստ տեխնիկական բնութագրի, 4 հոգու համար։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ուտավիին:
Կարևոր ենք համարում, որ երեխաների ներկայությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող հատուկ գործողությունները հաշվի առնեն երեխաների լավագույն շահը և հոգեբանական առանձնահատկությունները
Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Էլմար Մամեդյարովի հարցազրույցի մեկ հատվածը շատ ուշագրավ է։
Ոմանք փորձում են իրենց գլխից բարձր թռչել, երբ ակնհայտ է, որ ծնվել են սողալու համար։ Ասածս ամփոփելով դրանց ուզում եմ ասել՝ հանգիստ նստեք տեղներդ, Սերժ Սարգսյանի անունը եւ ՀՀԿ-ի անունը տալուց առաջ մի լավ մտածեք։
Մասկաներով մտել, երեխեքին լեղապատառ եք արել, որ ի՞նչ, դուք երեխա չունե՞ք. Ռուբեն Մելիքյան
Արդեն մի քանի ժամ հանրային ընդվզում է, թե իրավապահներ մտել են Ջոն Կիրակոսյանի անվան հանրակրթական դպրոց, որ բերման ենթարկեն ուսուցիչներից մեկին
Հոկտեմբերի 8-ին Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ մի քանի ամիս անց՝ 2025 թվականի հունվարի 1-ին, ռուս սահմանապահները դադարելու են հայ-իրանական սահմանին ծառայություն իրականացնելուց, նրանք դուրս կգան, նրանց փոխարեն ծառայություն կիրականացնեն հայ սահմանապահները։
Կադիրովը հավելել է, որ արյան վրեժ է հայտարարում նշված անձանց նկատմամբ, սակայն պատրաստ է դադարեցնել այն, եթե նրանք ապացուցեն իրենց անմեղությունը և հերքեն մեղադրանքները։
Միջոցառման շրջանակներում Հայաստան է ժամանել 16 երկրի պատվիրակություն։
Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որ ԼՂ հայրենակիցները առցանց նոր դիմում ներկայացնեն․ դիմումների լրացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ հայտարարություն։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
ԱՊՀ հարթակի միջոցառումների մասնակցելու նպատակով Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա տարբեր առանձնահատուկ ուշադրության են արժանացել՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում առկա լուրջճգնաժամը։ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԱՊՀ մյուս ղեկավարների, այդ թվում՝ Իլհամ Ալիևի հետ մասնակցել է նաև ԱՊՀ ոչ պաշտոնական հավաքի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Իսկ Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։